ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պապի սրտի չափ սիրտ կունենա՞ք

Պապի  սրտի  չափ սիրտ կունենա՞ք
13.10.2013 | 11:50

Հռոմի Պապը 200 եվրո է ուղարկել մի իտալուհու: Տարեց կինը Պապին հուսահատ նամակ էր գրել, որ իրենից գողացել են դրամապանակը` 54 եվրոյով, որը նա պարտք էր վերցրել ամուսնու դեղերի համար: Շուտով տեղի եկեղեցու ավագ քահանան Վատիկանից անդորրագիր է ստանում` ցուցումով. «Փոխանցել օրհնությամբ տիկնոջը և նրա ամուսնուն»: Ջաննի Անտոնիացի քահանան ասել է, թե Հռոմի Պապի վարքագիծը անհավանական է. «Նա ոչ միայն դուրս է գալիս մարդկանց մոտ քարոզով` նրանց հույս ներշնչելով ավելի լավ կյանքի նկատմամբ, այլև պատասխանում է նրանց խնդրանքներին»: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ չէ, որ բարեգործություն է անում: Հայտնի են մի շարք պատմություններ Պապի վարած համեստ կյանքի ու մարդասիրական արտահայտությունների մասին: Եթե աշխարհի հարուստները Պապի սրտի չափ սիրտ ունենային, աշխարհում դժբախտները ավելի քիչ կլինեին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ